BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ԲՀԿ-ի շրջադարձը չի բացառվում

ԲՀԿ-ի շրջադարձը չի բացառվում
25.02.2013 | 20:42

Ազգային ժողովում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն այդպես էլ ՀՀ նախագահի ընտրություններին հանդես չեկավ սեփական թեկնածուով, հայտարարություն է տարածել, ընդգծելով, թե երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ, և որ ԲՀԿ-ն եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին: Կուսակցությունը կոչ է արել իշխանություններին ցուցաբերել զսպվածություն և զգուշացրել, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի անդառնալի հետևանքների: Միաժամանակ ԲՀԿ-ն զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին կոչ է արել բոլոր գործողություններն անցկացնել օրենքի շրջանակներում:

«Իրատես de facto»-ն «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում ԲՀԿ-ի հայտարարությունը, և արդյո՞ք ԲՀԿ-ն «Ժառանգությանը» միանալու հայտ է ներկայացնում:
«Այդ հայտարարությամբ նրանք ճանաչում են երկրում առաջացած ճգնաժամը, որը կապված է ընտրությունների արդյունքների հետ: Նրանք հայտարարում են` եթե իշխանությունը ուժ կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ, իրենք կկանգնեն ժողովրդի կողքին այն դեպքում, երբ հանրահավաքների կազմակերպիչները գործեն օրենքի շրջանակներում: Նաև կոչ են անում իշխանություններին պաշտոնապես ճանաչել այս ճգնաժամը և բոլոր կողմերի հետ նստել լուծումներ գտնելու»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:
Ստեփան Սաֆարյանը ոչ պնդեց, ոչ էլ բացառեց, որ «Բարգավաճ Հայաստանը» իրադարձությունների զարգացման ինչ-որ փուլում կարող է միանալ «Ժառանգության» բողոքի ակցիաներին.
«Իրենք պետք է որոշեն: Ես տեսնում եմ, որ իրենք ճանաչում են ճգնաժամը, իրենք ճանաչում են ժողովրդի պահանջատիրությունն ու իրավատիրությունը և լուծումներ գտնելու կոչ են անում»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ